Հայաստանը գրանցել է ընտրական մարմինների ինքնավարության էական առաջընթաց. Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2021 թ. ժողովրդավարության զեկույցը:
Հայաստանը բարելավելով արդյունքները՝ «Ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» կատեգորիա:
Այն ներառում է հինգ բաղադրիչ՝ միավորվելու իրավունքը, ընտրական իրավունքը, ազատ և արդար ընտրությունները, գործադիրի ընտրությունը, արտահայտվելու ազատությունը և այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները:
Զեկույցում Հայաստանը Վրաստանի և Ուզբեկստանի հետ ճանաչվել է Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկիր: