Մարտի 8-ին Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, ինչպես ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում, հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։
«Դեսպան Ավետիսյանը վերջինիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ»,- նշված է գրառման մեջ։