Շիրակի մարզի աշխատունակ միայնակ մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝
դիմելու պահին չեն աշխատում.
ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
ունեն երկու և ավել անչափահաս երեխա։
Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ծրագրի պայմանների, փուլերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն՝
այստեղ: