Ազգային ժողովն ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ-ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված ««Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել:
Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է ՀՀ 2022 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
«Կողմ՝ 65, դեմ՝ 30, որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: