Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում կառուցվում է նոր թաղամաս: Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից:
«Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։
Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատնից՝
2-սենյականոց - 14 բնակելի տուն,
3-սենյականոց - 30 բնակելի տուն,
4-սենյականոց - 16 բնակելի տուն,
5-սենյականոց - 4 բնակելի տուն:
Ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում՝ արդեն նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
Բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է Արցախի կառավարության ֆինանսավորմամբ»,- նշված է գրառման մեջ։