Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 9֊ին՝ ժամը 14։00֊14։30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
Հայկական կողմից տուժածներ չկան։