Լեհաստանից խորհրդային արտադրության կործանիչների՝ Ուկրաինա հնարավոր տեղափոխման հարցերը լուծված չեն: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը: Խոսնակ Ջեն Սակին պնդում է, որ ԱՄՆ-ում բենզինի գների ռեկորդային աճը բացատրվում է ՌԴ գործողություններով, ոչ թե հակառուսական պատժամիջոցներով, որ սահմանել է Վաշինգտոնի վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ:
«ԱՄՆ-ը մտադիր չէ հետևել Ուկրաինայում «սահմանափակ ոչ թռիչքային գոտի» ստեղծելու կոչերին. դա կնշանակեր ՌԴ հետ պատերազմ: Մի շարք համաշխարհային առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել փոխգործակցել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ՝ իրավիճակը լիցքաթափելու համար: ԱՄՆ-ը դա ողջունում է»,- նշել է Սակին: