2022 թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել են 15 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրել 52 810 քառ. մ տարածք:
Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 590 հատ և ոչնչացվել 864 094 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: