Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։