Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝
կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին վիրտուալ նիստը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Սիմակովսկին դեսպան Լիլիթ Մակունցի, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ այլ պաշտոնատար անձանց հետ քննարկել են երկկողմ համագործակցության խորացման ու բարեկեցության երկուստեք մեծացման ուղիները։
«Նշելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին՝ մենք փաստում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական դիմակայության և ինքնիշխանության, ինչպես նաև մրցունակ ու դիվերսիֆիկացված ազատ շուկայական տնտեսության վրա հիմնված ներառական տնտեսական աճի խթանման հարցերում»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: