Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձան՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Վարչապետին ուղեկցել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք: