Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարևի հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները։
Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն։