Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը զրկվել է այդ կոչումից, դիմել է պետության ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն՝ կոչ անելով «ամեն գնով դադարեցնելու արյունահեղությունը»։ Այդ մասին նա հայտարարել է իր ուղերձում, հայտնում է Украинская правда-ն:
«Ուզում եմ նախագահի նման և նույնիսկ մի քիչ հայրաբար դիմել Վոլոդիմիր Զելենսկուն։ Ես լավ հասկանում եմ, որ Դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց Դուք անձամբ պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղ համաձայնության: Ձեզնից դա են ակնկալում Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում: Ձեզ երախտապարտ կլինեն ինչպես ուկրաինացի ժողովուրդը, այնպես էլ Արևմուտքի գործընկերները»,- նշվում է Յանուկովիչի ուղերձում։