ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին:
Մարտի 8-ն առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը, փաստելու բոլոր ոլորտներում ձեր ներգրավվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Միշտ եղեք առողջ, շրջապատված անսպառ սիրով ու ուշադրությամբ:
Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծ երջանկություն»,- ասված է փոխվարչապետի շնորհավորական ուղերձում: