Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում մարտի 5-ին հաղորդում է ստացվել Converse bank ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից անհայտ անձի կողմից 1.000.000 ՀՀ դրամ գողանալու մասին:
Քրեական հետախուզության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նշված բանկի աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի 34-ամյա բնակիչը։
Գողոնի մի մասը առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է: