Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բացահայտել է այն պայմանները, որոնց դեպքում Կիևը կարող է քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցերը: Նրա խոսքով՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են հարկավոր:
Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր վերաբերմունքը վաղուց «սառել» է ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցի հանդեպ: Նա նաև նշել էր, որ Կիևը լուծման հնարավոր տարբերակ ունի Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հետ կապված: