Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 7-ին՝ ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։
Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: