Ուկրաինայի իշխանությունները հաստատել են ուկրաինական քաղաքներից մարդկանց տարհանման 10 երթուղուց միայն մեկը՝ Սումի քաղաքից Պոլտավայով մինչև Լեհաստանի հետ սահման։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
«Տարհանման հիմնական ուղղությունները դեպի Ռուսաստան Կիևը կտրականապես մերժում է»,- հավելել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով տարհանվել է 723 մարդ, այդ թվում՝ օտարերկրացի։