Ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության նկատմամբ իր վերաբերմունքը վաղուց «սառել» է:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա ես այդ հարցի վերաբերյալ վաղուց եմ «սառել», երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ուկրաինային իր կազմում ընդունել։ Դաշինքը վախենում է կոնֆլիկտային իրավիճակներից, Ռուսաստանի հետ առճակատումից։ Երբեք չենք ցանկացել լինել մի երկիր, որը ծնկաչոք ինչ-որ բան է խնդրում: Երբեք նման երկիր չենք լինի, իսկ ես չեմ ուզում նման նախագահ լինել»,- նշել է Զելենսկին։
Հերթական ուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ մարդկանց զոհվելու պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, որը հրաժարվում է փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել:
«13 օր է՝ մենք միայն խոստումներ ենք լսում: 13 օր է՝ մեզ խոստանում են օգնություն ցուցաբերել երկնքում»,- հավելել է Զելենսկին: