Իլհամ Ալիևը մարտի 10-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ մարտի 9-ին էլ Թուրքիա կայցելի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Չավուշօղլուի պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի հետ բանակցությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: