Մարտի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8081 մարդ, մահացել է 32 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 626 282վ դեպք, որից 1 562 614-ը՝ ապաքինման: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 398:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6685 թեստավորում, այդ թվում 4449-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2236-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 13.61% է, վերջին 14 օրվանը՝ 20.44%, վերջին 7 օրվանը՝ 17.28%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 826 144 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 92 մարդ: