Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է դադարեցնել ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին երկուշաբթի Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այդ դեպքում ցանկացած պահի Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Կիևին նոր տարածքային պահանջներ առաջադրել։
«Մենք իրականում ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը: Մենք այն կավարտենք: Բայց ամենակարևորն այն է, որ Ուկրաինան վերջ տա իր ռազմական գործողություններին: Նրանք պետք է դրանք ավարտեն, և այդ ժամանակ ոչ ոք չի կրակի»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակը: