Ռուսաստանի պատվիրակությունը երկուշաբթի Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման։ Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին` գրում է ТАСС-ը։
«Բոլոր այն քաղաքներում, որտեղ խոստացել էինք, մեր բանակն ու Դոնբասի զինված ուժերը բացել են միջանցքները, կրակը դադարեցվել է»,- լրագրողներին ասել է Մեդինսկին՝ նշելով, որ «մարդիկ կարող են հանգիստ հեռանալ»։
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում կքննարկվեն նույն հարցերը, և ափսոսանք է հայտնել, որ այդ հանրապետությունում հումանիտար միջանցքներից ոչ մեկն ամբողջությամբ չի գործել։
Մեդինսկու խոսքով՝ ուկրաինական մի շարք ղեկավարներ Կիևին չեն ենթարկվում: Նա ռազմական հանցագործություն է անվանել ուկրաինացի ազգայնականների գործողությունները, որոնք կանխում են խաղաղ բնակչության տարհանումը։