Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ:
Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։
Քաղաքապետ Սարգսյանը շնորհավորել և մարզական նորանոր ձեռքբերումներ է մաղթել նաև Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանին ու սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի մյուս անդամներին՝ Դոհայում ընթացող Գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների համար:
Վահագն Դավթյանը, ի դեպ, օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: