Երկուշաբթի առավոտյան Լուգանսկում ուժեղ պայթյուն է որոտացել՝ հայտնում է Интерфакс-ի թղթակիցը։
«Ուկրաինայի զինված կազմավորումները հարվածներ են հասցրել Լուգանսկի նավթապահեստարանին, հնարավոր է՝ Точка У-ից»,- գրել է Լուգանսկի ղեկավարի խորհրդական Ռոդիոն Միրոշնիկը Տելեգրամ ալիքում։
Ավելի ուշ «Ռոսիա-24» հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ նավթի պահեստում «ուժգին պայթյունների շարան» է եղել։
Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկի հրթիռակոծումը Точка У մարտավարական հրթիռային համակարգից։