Մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է 60 նոր դեպք, իրականացվել է 2598 թեստավորում: Առողջացել է 377 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 12 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8548 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է: Ընդհանուր կատարվել է 2 918 947 թեստավորում: