Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստացել է, որ մոտ օրերս կքննարկեն ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը՝ գրում է 1prime.ru-ն։
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ իր Twitter-ում գրել էր, որ Շառլ Միշելի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։
Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու դիմումը։