Ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր անդամները շուտով կլքեն Ուկրաինան, կազմակերպությունը կդադարեցնի իր աշխատանքը։ Այդ մասին հայտնում է nv.ua-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքի հաղորդագրությունը։
«Առաքելությունը հաղորդումներ է ստացել Մարիուպոլում կազմակերպության գրասենյակի հրետակոծության մասին։ Առաքելության բոլոր միջազգային անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ Ուկրաինան լքում է վերջին խումբը՝ առաքելության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ-ն պարզաբանել է, որ շարունակվում է նաև առաքելության տեղացի անդամների տարհանումը, որոնք նախկինում գտնվել են Կրամատորսկում և Սևերոդոնեցկում։
Մարտի 1-ին Խարկովում զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան։