Արցախի կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: