Խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու բազմաթիվ առաջարկներ է արել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանն անդրադառնալով էլ Հունանյանը նշել է՝ Հայաստանի համար դա անհասկանալի խոսույթ է, և դրա մասին գիտեն բոլորը:
Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, ու այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում: