Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները:
Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների 46,8 տոկոսը կանայք են, 53,2-ը՝ տղամարդ: Երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացիների 46 տոկոսը կանայք են, 54-ը՝ տղամարդ: