Չնայած Արևմուտքի աննախադեպ ու կոշտ պատժամիջոցներին Մոսկվայի նկատմամբ, փորձագետները համոզված են՝ գլխավորին հարցը չի հասնի:
Ու դա շատ լավ հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում ու Ամերիկայում: Ռուսական գազը կենսական նշանակություն ունի Եվրոպայի համար: Եվրոպան էլ՝ որպես գազի շուկա, Ռուսաստանի համար:
Բայց երկու կողմերն էլ փորձում են ցույց տալ, որ այլընտրանք ունեն: Եվրոպան խոսում է արաբական, ադրբեջանական վառելիքի ներկրման մասին, Մոսկվան հայացքն ուղղել է Արևելք:
Չինաստանը ռուսական գազի գնորդ է վաղուց, հիմա պատրաստ է մեծացնել ծավալները, պարզապես նոր գազատար է անհրաժեշտ, բայց միայն մեկ խոշոր սպառող ունենանալը խիստ կգցի ռուսական ռեսուրսի գինը:
Ահա այս պատճառով, բոլոր անհամաձայնություններով մեկտեղ, ռուսական գազը Ուկրաինայի տարածքով շարունակվում է հասնել Եվրոպա: