ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է եղել պատանի երկրապահների երդման արարողությանը։
«Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 63 տարեկան։
ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրավերով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեցի պատանի երկրապահների երդման արարողությանը։
Ելույթի ընթացքում անդրադարձա Սպարապետի անցած ուղուն և նրա բացառիկ ներդրմանը` Հայոց բանակի կազմավորման գործում։
Ողջունելով երիտասարդ երկրապահներին՝ ուժ, եռանդ և իմաստնություն մաղթեցի նրանց՝ ի զորություն Հայաստանի հանրապետության։
Պատանի երկրապահների հանդիսավոր երթից հետո հարգանքի տուրք մատուցեցինք և ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը: