Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան նշում է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին նա ասել է հեռուստամարաթոնի ժամանակ։
«Մենք կողմ ենք պատերազմի ավարտին և խաղաղ բանակցություններին: Եվ Ուկրաինայի նախագահը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. նա չի վախենում խոսել օրակարգի որևէ կետի մասին: Իհարկե, առանց վերջնագրերի և հաստատակամորեն», - ընդգծել է Սիբիգան: