Մոտ 25 օրից Երևանի բազմաբնակարաններից մեկում սեփականատերերը պետք է նորամուտ տոնեին, բայց հաճելի պատրաստությունների ու իրենց դուռը թակող առաջին հյուրերին ընդունելու փոխարեն՝ թակում են պետական գերատեսչությունների դռները:
Կառուցապատող ընկերությունը շինարարությունը սկսել ու չի ավարտել, բայց հասցրել է մոտ 80 ընտանիքից տան ամբողջ գումարը վերցնել, հետո վաճառել ընկերությունը մեկ ուրիշին ու գնացել իր գործերով:
Բնակիչների մեղքն է, որ, իբրև թե զեղչ ստանալու համար, ոչ թե առքուվաճառքի գործարք են արել, այլ փողը տվել են որպես փոխառություն՝ առանց պատշաճ փաստաթղթավորման, ու հիմա չգիտեն՝ ինչ անել: