Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը New York Times-ին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ:
«Սա ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ և չի դառնա»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այժմ ավելի քան 20 երկիր Ուկրաինային օգնություն է ցուցաբերում պաշտպանության ոլորտում։
«Հունվարին Միացյալ Թագավորությունը եվրոպական այն սակավաթիվ երկրների թվում էր, որոնք պաշտպանական օգնություն ուղարկեցին Ուկրաինային: Այժմ ավելի քան 20 երկիր մասնակցում է այդ ջանքերին», - նշել է Ջոնսոնը: