Մարտի 5-ին՝ ժամը 11:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Nissan և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 6 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ: