Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 7-ին: Այս մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:
Բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մարտի 3-ին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղ բնակիչների տեղափոխման համար հումանիտար միջանցք ստեղծելու վերաբերյալ: