ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի զինվորականները լքել են Խերսոնի շրջանի Ռադենսկ գյուղում գտնվող ռազմաբազան. այն արդեն ռուսական զորքի վերահսկողության տակ է:
ՌԴ զինված ուժերը Մոսկվայի ժամանակով 18-ից չեղյալ են համարել լռության ռեժիմը: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ուկրաինական կողմը թույլ չի տվել, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի որևէ խաղաղ բնակիչ տարհանվի բնակավայրերից: