Հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել ներառական միջավայր ստեղծելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիր»:
Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հանրային քննարկման ընթացքում ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, լսել հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքներն ու դիտարկումները: Հայաստանում այսօր հաշմանդամություն ունի մոտ 195 հազար անձ, որոնցից 9000-ը՝ երեխա:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Համալիր ծրագրի պատասխանատուն մենք ենք՝ որպես լիազոր մարմին, և մեր բոլոր մյուս պետական գերատեսչություններն են, յուրաքանչյուրն իր մասով՝ կրթություն, առողջապահություն, համայնք, ՏԻՄ և այլն:
Յուրաքանչյուրս ունենք սահմանված գործողությունների շարք, ժամանակացույց ու պետք է ապահովենք ավելի ներառական հասարակության ստեղծումը շատ կոնկրետ գործիքակազմի միջոցով, լինի կրթության իրավունք, զբաղվածության իրավունք, խտրական մոտեցումների բացառում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան