Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Այգավան-Եղեգնավան ճանապարհի (մոտ 3 կմ) հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը:
«Նոր ճանապարհը թույլ կտա ավելի անխափան և հարմարավետ դարձնել Վեդի համայնքի բնակավայրերի և կենտրոնի հետ կապը»,- նշել է նա։