Բիշքեկը պատրաստ է հարթակ տրամադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման համար՝ հայտնել է Ղրղզստանի արտգործնախարարը:
Ռուսլան Կազակբաևը հայտարարել է, որ անընդունելի է Ռուսաստանին և Ուկրաինային դրդել հակամարտության շարունակման:
Նրա խոսքով՝ Ղրղզստանն աջակցում է երկու երկրների բանակցությունների ցանկացած միջնորդական ջանքերին և կոչ է անում խաղաղության հաստատման շուրջ համաձայնության հասնել:
«Անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն ենք հայտնում հարթակ տրամադրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի խաղաղություն և փոխըմբռնում հաստատվի»,- հստակեցրել է նախարարը: