Շինաշխատանքի արագ պլանավորում, նախագծում, հաշվարկ ու անգամ շփում հաճախորդների հետ: Հայկական ստարտափ միտքը հիմա պահանջված է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում ու Կանադայում:
Հմայակ Տիգրանյան (Buildern ընկերության հիմնադիր) - ԱՄՆ-ում, Կանադայում ու նաև տարածված խնդիր է մնացած բոլոր երկրներում, փոքր շինարարական ընկերությունները չունեն հնարավորություն՝ ավելի լավ կազմակերպել իրենց գործառույթները: Այսինքն՝ իրենք չունեն համապատասխան սովթ, որն իրենց հնարավորություն կտա առօրյայում ինչը անում են, անեն թվայնացված, որն ավելի արագ է, ավելի կայուն է, ոչ մի ինֆորմացիա չի կորչում:
Թղթաբանական բոլոր գործերը նախկին մի քանի ժամի փոխարեն րոպեների ընթացքում է հնարավոր անել: Ծրագիրը մշակում է ամբողջ աշխատանքային պրոցեսը, հաշվում է ծախսերը, կապ ստեղծում պատվիրատուի ու շինարարի միջև: Ֆիքսվում է, թե, օրինակ՝ առաջին խումբը երբ է սկսելու ու ավարտելու աշխատանքը, երբ գործին կմիանա հաջորդ բրիգադը: Բոլորը օնլայն հետևում են յուրաքանչյուր փոփոխության, եթե, օրինակ՝ խմբերից մեկի աշխատանքը դանդաղել է:
Հմայակ Տիգրանյան - Buildern-ը ստեղծվել է անցյալ տարի ապրիլին, առաջին վերսիան իրացրել ենք օգոստոսին: Մենք ունենք հիմա 10 ընկերություն, որոնք օգտագործում են Buildern-ը:
Վերջերս տեղական ԱյԹի ստարտափը ֆինանսական ներդրում է ստացել ամերիկաբնակ հայ գործարարից:
Հմայակ Տիգրանյան - ՄԵնք ստացել ենք ֆինանսական ներդրում, որն ուղղվելու է աշխատողների ավելացման, թիմի մեծացման: Ներկայումս մենք ունենք 15 աշխատող, նախատեսում ենք, որ տարվա վերջին դառնանք 30-35:
Ակտիվ գործընկերները 10-ն են, բայց հետաքրքրվողները՝ շատ: Ծրագիրը նաև հայկական փոքր ու միջին շինընկերությունների ուշադրության կենտրոնում է: Հայ գործընկերների համար էլ գրավիչ առաջարկ ունեն:
Հմայակ Տիգրանյան - Ունենք տարբերակներ, որոնք վճարովի են, բայց եթե հայկական ընկերություններից ինչ-որ մեկը կլինի, որ կուզենա փորձի, մենք ունենք 14 օր փորձնական շրջան, որը կարող են օգտագործել, եթե հավանեն, մեծ սիրով կարող ենք իրենց ապագայում նաև անվճար տրամադրել:
Հիմա աշխատում են վեբ ծրագրին զուգահեռ նաև մոբայլ հավելված շրջանառելու ուղղությամբ, որ օգտատերերը կարողանան շինհրապարակում էլ առանց ինտերնետի օգտագործել ծրագիրը: