Խոսող արջուկը հեքիաթ կարող է պատմել, խոսել ոչ միայն հայերեն, լեզուների ընտրության լայն հնարավորություն կա:
Արփինե Սիմոնյան (կարի մասնագետ) - Շոր կարելը և խաղալիք կարելը համեմատելի բաներ չեն:
Հայտնի մարդկանց ու տարբեր հեքիաթների հերոսներով փափուկ խաղալիքներ ընկերությունը սկսել է արտադրել 2000 թվականից, մինչև այդ ու հիմա էլ որոշ խաղալիքներ ներկրում են: Մի օր էլ որոշեցին ներկրել կտոր, մորթի ու սեփական արտադրությունը հիմնել:
Վարուժան Գյուրջյան (Mankan ընկերության հիմնադիր-տնօրեն) - Ունեցել ենք մի կարի մեքենա, մի աշխատող, հետո եղել ա երեք, հետո՝ հինգ: Ի միջի այլոց, մենք հիմա փափուկ խաղալիք էլ ենք ներմուծում, այսինքն՝ կարելի ա մտածել, որ մենք մեզ կոնկուրենցիա ենք ստեղծում:
Հիմա հայկական խաղալիքների մեծ խմբաքանակ պատվիրում են Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից: Վերջինը Կանադայից էր: Խոսող խաղալիքների փոխարեն պատվիրել էին օձեր, սողուններ, կոկորդիլոսներ, դինոզավրեր ու կրիաներ:
Վարուժան Գյուրջյան - Կանադայի արտահանումը եղավ շատ պատահական: Ինձ զանգահարեց մեր դեսպանը՝ Անահիտ Հարությունյանը, որը միջամտեց, որ կարելի է արտահանել: Ինքը պարտնյորներ էր գտել: Ինքը մեզ ճանաչելով ասել էր, որ Հայաստանում այսպիսի արտադրանք գոյություն ունի:
Հետագայում պարզվել է, որ մոտ 7 հազար հայկական խաղալիքների պատվիրատուն այն իրացնելու է Reptilia ընկերության ցանցում: Արտահանված պատվերներն արագ են սպառվում՝ ասում է ընկերության ղեկավարը: