Մարտի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք, կատարվել է 3014 թեստավորում, առողջացել է 695 մարդ, արձանագրվել է մահվան 12 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421226 դեպք, որոնցից 405688-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5384 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8528 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է:
Ընդհանուր կատարվել է 2912927 թեստավորում: