Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Բորիսպոլի օդանավակայանից իր երկու ինքնաթիռի վերադարձի հարցով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Փետրվարի 24-ի երեկոյան մենք մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ուղարկեցինք Ուկրաինա։ Միևնույն ժամանակ, մենք նախատեսում էինք այնտեղից տարհանել մեր քաղաքացիներին։ Այդ երկու ինքնաթիռներն այժմ սպասում են Բորիսպոլի օդանավակայանում՝ ժամանումից հետո օդային տարածքը փակելու պատճառով։ Մենք այդ հարցի շուրջ շարունակում ենք շփումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, որպեսզի առավելագույնս ապահովենք մեր ինքնաթիռների անվտանգությունը»,- նշել է Աքարը:
Նա հիշեցրել է, որ բանակցություններ է վարել իր ռուս և ուկրաինացի գործընկերների՝ Սերգեյ Շոյգուի և Օլեքսի Ռեզնիկովի հետ: