Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից կդադարի իրականացնել միջազգային չվերթեր, բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների՝ հայտնել են ընկերությունից:
Նշվում է, որ «Աերոֆլոտը» մարտի 6-ից չի թույլատրի միջազգային թռիչք իրականացնել այն ուղևորներին, ում հետդարձի տոմսը դեպի Ռուսաստան ընդգրկում է մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածը: