Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Ադրբեջանում է:
Նա Բաքու է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի պատվիրակության կազմում՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը մեկնարկել է: