Մարդասիրական միջանցքներով մարդկանց տարհանումը Մարիուպոլից հետաձգվել է՝ հայտնել են քաղաքի իշխանությունները: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը խախտել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ռուս զինվորականներն արել են ամեն ինչ Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար: Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Մարիուպոլի իշխանությունները հրաժարվում են բնակիչներին հումանիտար միջանցքով դուրս գալու հնարավորություն տալուց: