Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնկալում է մարտի 6-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա։
Ակնկալվող հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը մտադիր է ևս մեկ անգամ առաջարկել Պուտինին Թուրքիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։